Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Հնդկական ընկույզ

20 / 12 / 2021

Ընկույզի տարբեր տեսակների մասին աշխարհn իմացավ աշխարհագրական հայտնագործությունների շնորհիվ: Դրանցից մեկը հնդկական ընկույզն է, որը Եվրոպա բերեցին պորտուգալացիները: Ներկայումս այդ ընկույզները շատ ազգերի մոտ ″դելիկատես″ են համարվում, և բացի առանձնահատուկ համից ունեն բուժիչ հատկություններ:

Հնդկական ընկույզները հարուստ են բարձրորակ սպիտակուցներով և ճարպերով, դրանցում կան ածխաջրեր, օսլա, շաքար, ֆիտոստերոլներ, սննդաթելեր և ճարպաթթուներ, վիտամին Е, РРВ խումբհանքային էլեմենտներկալցիում, մագնիում, նատրիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն, ամինաթթուներ` տրիպտոֆան, լիզին, մեթիոնին, գլիցին և այլն:

Այս բոլոր նյութերն ակտիվորեն աշխատում են ձեր առողջության բարելավման համար: Լավացնում են արյունատար անոթների վիճակը, խթանում ուղեղի, մարսողական համակարգի աշխատանքը և ամրապնդում իմունիտետը:

Հնդկական ընկույզի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, թրոմբների գոյացումը, պաշտպանում է սիրտը և նվազեցնում հավելյալ ճնշումը, հեռացնում բորբոքումը, զգուշացնում օստեոխոնդրզի և արթրիտի առկայության մասին, կարգավորում է աղիների միկրոֆլորայի գործունեությունը, ինչպես նաև խթանում է սեքսուալ ակտիվությունը:

Հնդկական ընկույզն օգնում է պսորիազիանեմիայի, դիստրոֆիայի, էնդոկրին համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ, թեթևացնում է ատամնացավը: Սակայն լնդերի հիվանդությունների ժամանակ ամբողջական հնդկական ընկույզի օգտագործումը չի խրախուսվում, քանի որ այն շատ պինդ կառուցվածք ունի:

Աշխարհի տարբեր երկրներում ընկույզների բուժիչ հատկությունները օգտագործում են տարբեր կերպ: Աֆրիկայում դրանց օգնությամբ ազատվում են տոքսիններից, Բրազիլիայում այն համարվում է սեռական ֆունկցիաները լավացնող միջոց, դրանցով բուժում են դիաբետըբրոնխիտըգրիպըմարսողության խանգարումները և ասթման: Լատինական Ամերիկայի այլ պետություններում դրանցով բուժում են անգինան և ֆարինգիտը, դրանցով ազատվում են գորտնուկներից և պեպեններից, օգտագործում են որպես հականեխիչ միջոց:

Հնդկական ընկույզներն իսկապես ունեն հականեխիչ և հակաբակտերիալ հատկություններ, դրանք լավացնում են ախորժակը, աշխուժացնում և երիտասարդացնում են օրգանիզմըվիտամին Е-ի առկայության հաշվին ապահովում են ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում: