Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Բերանի դառը համը ախտանիշ է, ոչ թե հիվանդություն. ինչի՞ մասին այն կարող է վկայել

18 / 12 / 2021

Համի զգացացողության փոփոխություն տեղի է ունենում, երբ ինչ-որ բան խանգարում է առաջացնում այդ համակարգում : Համի զգացողություն առաջանում է սենսոր նեյրոններով հոտի զգալով և համի զգացումով համային ընկալիչների գործունեության արդյունքում : Այստեղից ազդակները հաղորդվում են գլխուղեղ, և պարզ է դառնում, թե մարդ ինչ է ուտում: Համային ընկալիչները տարբերում են քաղցր ,աղի, դառը և թթու համերը: Որոշ մարդիկ դառը համը ավելի սուր են զգում, որը պայմանավորված է  ֆենիլթիոկարբամիդ նյութն ընկալելու հետ:

Երբ մարդ ծնվում է, ունենում է 10.000 համային ընկալիչ, սակայն տարիքի հետ նրանց քանակը նվազում է: Եվ դրանով է պայմանավորված այն, որ հասուն մարդիկ և ծերերը ավելի հանդուրժող են համերի նկատմամբ, քան երեխաները:
Դառը համի զգացողությունը բերանում առաջանում է հիմնականում թթվային ռեֆլուքսի հետևանքով կամ փսխումից հետո: Սակայն բերանի մշտական դառը համը կարող է ունենալ նաև այլ պատճառներ, օրինակ` հղիությունը կամ դեղորայքի ընդունումը (հակաբիոտիկներ):Համի զգացողության խանգարման կարող են հանգեցնել նաև ծխախոտի օգտագործումը կամ տարբեր տեսակի նյութերով բերանի խոռոչի, քթի և գլխի ախտահարումը:
Եթե դառը համը առաջացել է առաջին անգամ, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ ,որպեսզի բացառվեն խանգարման առաջացման լուրջ պատճառները:
Ստորև կքննարկենք դառը համի զգացողության առաջացման մի քանի պատճառ:

Ստոմոտոլոգիական հիվանդություններ
Բերանում դառը համի պատճառ կարող են լինել լնդերի հիվանդությունները, ատամի թարախակույտը կամ գինգիվիտը: Մարկանց մի մասի մոտ նկատվում է զգացողության սրացում ատամնաբուժության մեջ օգտագործվող որոշ նյութերի նկատմամբ: Երբ դառը համ է առաջանում բերանում պլոմբից հետո,պետք է խորհրդակցել ատանաբույժի հետ:Կարող է կարիք լինի փոխարինել այն այլ նյութերից պատրաստված պլոմբի հետ:

Թթվային ռեֆլուքս
Այն մարդիկ , ովքեր ունեն թթվային ռեֆլուքս կամ գաստրոէղոֆագեալ ռեֆլեքսային հիվանդություն , ստամոքսահյութը բարձրանում է կերակրափողով և հայտնվում է կոկորդում,ինչի հետևանքով նրանց մոտ սննդի ընդունման ժամանակ կամ ընդունումից հետո առաջանում է դառը համ:Թթվային ռեֆլուքսի ամենատարածված պատճառները շատակերությունն է, սննդում կծու և ճարպոտ մթերքների օգտագործումը,ինչպես նաև անկանոն ռեժիմով սննդի ընդունումը: Բացի դառը համից, թթվային ռեֆլուքսի նշան կարող են լինել այրոցի զգացուցումը, տհաճ հոտը բերանից, գլխացավըփքվածության զգացումը, գազագոյացման բարձրացումը, փսխումը և ցավը կոկորդում , որ պայմանավորված է  լորձաթաղանթի՝ ստամոքսահյութով գրգռմամբ:

Հորմոնալ անհավասարակշռություն
Հորմոնների մակարդակի փոփոխությունները, մասնավորապես` էստրոգենների, կարող են հանգեցնել բերանում դառը համի զգացողության : Հատկապես հաճախ է նկատվում հղիության ժամանակ,բայց կարող է նկատվել նաև այն վիճակներում, երբ խանգարված է հորմոնների արտադրությունը:

Թունավորում ծանր մետաղներով
Բերանի դառը համը կապարով, պղնձով և սնդիկով թունավորման ախտանշան է:Եթե Դուք առնչվել եք սնդիկի հետ և դրանից հետո առաջացել է դառը համ, ապա անհապաղ պետք է դիմեք բժշկի: Այս մետաղը շատ թունավոր է, և թունավորումը կարող է հանգեցնել առողջական լուրջ  խնդիրների:

Հիվանդություններ

Բերանում դառը համին զգացում կարող է առաջանալ հետևյալ հիվանդությունների պատճառով.

Բերանի խոռոչի վատ հիգիենա
Միկրոօրգանիզմների բազմացման հետևանքով բերանի դառը համ կարող է առաջանալ այն անձանց մոտ, ովքեր հաճախ չեն լվանում ատամները:Պետք է օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս լվանալ ատամները և ,քանի որ բակտերիաները տեղակայվում են ատամների արանքում, պետք է շաբաթվա մեջ երկու անգամ ատամի թելով մաքրել ատամները:

Բուժումը
Գոյություն ունեն բերանում դառը համից ազատվելու մի քանի պարզ միջոց.

  • Օգտագործել ցիտրուսային մթերքներ, որոնց հյութը ակտիվացնում է թքարտադրությունը և օժտված է հակամանրէային հատկություններով
  • Օրվա ընթացքում մի քանի անգամ ծամեք դարչին կամ մեխակ,նրանք վերացնում են դառը համը և թարմացնում են շնչառությունը
  • Զերծ մնացեք շատ ճարպոտ,աղի և քաղցր սննդից:

Եթե այս միջոցները անարդյունավետ են,ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ :
Բերանում դառը համ կարող է առաջանալ որոշ էնդոկրին կամ հոգեկան հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև որոշ դեղորայքի օգտագործման դեպքում: Օրինակ` հակաբիոտիկների օգտագործումը կարող է առաջացնել աղիների նորմալ միկրոֆլորայի մահվան և պայմանական ախտածին միկրոֆլորայի ակտիվացման,այսինքն` դիսբակտերիոզի զարգացման,ինչի կլինիկական արտահայտություններից է բերանի դառը համը:
Ժամանակավոր դառը համի զգացողություն կարող է առաջանալ սթրեսից հետո կամ որոշ մթերքներ օգտագործելու դեպքում, օրինակ` ընկույզ: