Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Թերճնշում

24 / 12 / 2021

 Այն նաև անվանում են հիպոտենզիա կամ հիպոտոնիա: Ֆիզիկապես զարգացած, ակտիվ, և առանց ավելորդ քաշի մարդիկ հազվադեպ են տառապում թերճնշմամբ: Որոշ առողջ մարդկանց հատուկ է արյան ճնշման համեմատաբար ցածր մակարդակը, որը մոտ է բնականոն ճնշմանը, բայց հաճախ է տատանվում, մասնավորապես` նվազում: Դա զարկերակային թերճնշումն է: Կայուն զարկերակային թերճնշումը երբեմն լինում է հազվադեպ հանդիպող հորմոնային անբավարարության ախտանշան:

Պատճառներ
Զարկերակային թերճնշումն առաջանում է ներքին կամ արտաքին արյունահոսությունից, երբեմն նաև բարձր ջերմաստիճանի դեպքում: Թերճնշումը կարող է լինել նաև կոլապսի դրսևորում:
Պաթոգենեզ
Սովորաբար զարկերակային թերճնշում ունեցողները շոգն ավելի վատ են տանում, քան ցուրտը, երբեմն կտրուկ շարժումներ անելիս և հատկապես քաղցած ժամանակ աչքերի առջև մթագնում է և նրանք նույնիսկ կարող են ուշագնաց լինել:
Բուժում
Այն մարդիկ, ովքեր թերճնշման հակում ունեն, պետք է հիմնական մկանախմբերը պահեն մշտական լարվածության մեջ: Նստակյաց կյանք վարողներին խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել թարմ եփած թեյ, քանզի այն պարունակում է օրգանիզմի լարվածությունը բարձրացնող բնական նյութեր: Նաև երբեմն բժշկի խորհրդով օգտագործում են բնական ծագման ճիշտ չափավորված դեղանյութեր: