Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Եթե պարբերաբար մարզվում եք՝ Ձեզ ավելի շատ սպիտակուց է հարկավոր. պարզենք՝ ինչպես ճիշտ կիրառել սպիտակուցային խառնուրդները

20 / 12 / 2021

Գրեթե բոլորը կարող են պրոտեինների բավարար քանակ ստանալ սննդից: Առողջ մեծահասակը օրական 45-56 գրամ պրոտեինի կարիք ունի:

Սակայն, եթե պարբերաբար մարզվում եք՝ Ձեզ ավելի շատ սպիտակուց է հարկավոր, քան ոչ ակտիվ մարդկանց:

Այստեղ օգնության են գալիս սպիտակուցային խառնուրդները: 

Ասյ խառնուրդները հիմնականում օգտագործվում են ատլետների կողմից, ովքեր վերականգնման կարիք ունեն մարզանքից անմիջապես հետո:

Պրոտեինային խառնուրդները տարբեր են լինում, 100% պրոտեինից կազմվածներից մինչև հիմնականում աշխաջրային բաղադրություն ունեցողներ մի փոքր ճարպի և սպիտակուցի ավելացմամբ: Նրանց տարբեր են նաև ձևով, կարող են լինել փոշի կամ արդեն խմելու համար պատրաստ հեղուկ վիճակում

 

Սպիտակուցային խառնուրդի ընտրությունը

  • Կարդացեք  պիտակները

Պրոտեինային խառնուրդները տարբերվում են պրոտեինի պարունակության քակով, եթե բոդի բիլդեր եք, ստիպված կլինեք ընտրել խմիչքների որոնք պրոտեինի ամենաբարձր պարունակությունն ունեն:

Եթե ձեր սպորտաձևը կապված է դիամցկունության հետ, օրինակ մարաթոնյան վարզքով եք զբաղվում,  լավ կլինի ընտրեք ածխաջրերի բարձր պարունակությամբ ընպելիքներ: Ամենակարևորը մարզանքից հետո մի բան խմելն է:

Եթե ձեր նպատակը մարմնի ճարպից ազատվելն է, ընտրեք պրոտեինային խառնուրդ, որը հիմնականում պրոտեինից է կազմված (50%-ից ավել), ունի քիչ ածխաջրեր և չնչին քանակությամբ ճարպեր:

Ի՞նչ տեսակի սպիտակուցներ են պարունակում սպիտակուցային խառնուրդները

Սպիտակուցային խառնուրդները կարող են պարունակել տարբեր քանակի սպիտակուց՝ տարբեր աղբյուրներից. կաթ,կաթի շիճուկ, կազեին, ձու, սոյա, բրինձ:

Պրոտեինի աղբույրը, ինչպես նաև արտադրության ընթացքում նրա մշակման ձևը, կարող են ազդել Ձեր օրգանիզմի կողմից դրա յուրացման վրա:

Չնայած հավելյալ սպիտակուց ստանալու ամենալավ ձևը Ձեր սննդակարգում փոփոխություններ կատարելն է,  այն կաթի շիճուկի և կազեինի համադրությամբ համալրելը ճիշտ ընտրություն է , եթե իհարկե կաթնամթերքի հանդեպ անտանելիություն չունեք:

Սոյայի պրոտեինը նույնպես վատ տարբերակ չէ:  Բուսական պրոտեին լինելով, այն գրեթե այնքան արդյունավետ է , որքան սպիտակուցի կենդանական աղբյուրները:Սոյան նաև այլ սննդանյութերով է հարուստ: