Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Կանաչ թեյի դիետա

21 / 12 / 2021

Երկու ամսում 7-8 կիլոգրամ քաշից ազատվելով` այս դիետան պահելուց հետո կարելի է անցնել արդեն սովորական սննդակարգի: Սակայն, եթե չեք ցանկանում, որպեսզի կիլոգրամները վերադառնան նույն արագությամբ, որով դուք նրանցից ազատվել եք, պետք է օրեկան 1 լիտր ճապոնական թեյ խմել: Սա օգնում է ընթացքում ևս ազատվել ավելորդ կիլոգրամներից, մինչև ձեզ համար հարմար քաշը կստաբիլանա:
Ձեզ մոտ երբևէ հարց չի առաջացրել այն փաստը, թե ինչու են ճապոնուհիներն այդքան սլացիկ անգամ զգալիորեն մեծ տարիքում: Կանաչ թեյի մեկ բաժակը ամենակարճ ճանապարհն է դեպի երկարակեցություն:Արդյոք ինչ մեխանիզմով են աշխատում այս հրաշք թերթիկները: Ճապոնացիները այս հարցին պատասխան գտնելու համար մկների վրա փորձ են կատարել: Սկզբում մկներին առատ կերակրում էին, որպեսզի դրանք լավ քաշ հավաքեն, այնուհետև ուտելիքի մեջ քերած կանաչ թեյի տերևներ էին խառնում: Փորձը ցույց տվեց, որ այն կենդանիները, որոնք ուտում էին կանաչ տերևները, ուղիղ երկու անգամ ավելի քիչ քաշ ունեին:

Դրա պարզ բացատրությունը կայանում է նրանում, որ կանաչ թեյի տերևները պարունակում են բիոլոգիական ակտիվ ֆերմենտներ, որոնք մասնակիորեն արգելափակում են ամիլազ – ֆերմենտի գործունեությունը, որը հալեցնում է օրգանիզմից չմարսված ձևով դուրս բերվող կրախմալը:
Սա, իհարկե, բնավ չի նշանակում, որ կանաչ թեյ խմելը թույլ է տալիս դրա հետ մեկտեղ ընդունել մեծ քանակությամբ սնունդ: Տապակած կարտոֆիլը, խմորեղենը և այլ ածխածիններով հարուստ մթերքները պետք է սննդակարգից սահմանափակել: Սակայն այս դիետան թույլ է տալիս ազատվել քաշից` առանց օրգանիզմը սովի մատնելու և զրկելու նրան կենսագործունեության համար կարևոր կառուցողական նյութերից:
Վերջին ժամանակներում կանաչ թյի դիետան դարձել է ամենալայն տարածվածներից մեկը: Այն նաև չափազանց կարևոր է իմունիտետի բարձրացման համար: Կանաչ թեյը պարունակում է կարևոր վիտամիններ, հակաօքսիդանտներ և այլ կարևոր ֆերմենտներ:
Չէ որ երբ մենք դիետա ենք պահում, մենք այդ ընթացքում շատ կարևոր և օգտակար նյութերից զրկում ենք մեր օրգանիզմը:

Կանաչ թեյի ճիշտ թուրմելու ձևը
Կանաչ թեյի սխալ պահպանման կամ թուրմելու պատճառով այն կարող է կորցնել իր բոլոր օգտակար հատկությունները:
Թեյի տերևների վրա չի կարելի եռացած ջուր լցնել, այն պետք է նախապես մի փոքր պահել: 100 միլիլիտր ջրի համար մեկ թեյի գդալ տերևները բավական է: Վրան տաք ջուր լցնելը թույլ է տալիս տերևներին բացվել, ճապոնացիները դա կրկնում են մի քանի անգամ: Թեյը պետք է թուրմել ոչ ավելի երկար, քան նշված է տուփի վրա, այլապես այն կկորցնի իր համը:

Դիետա – մենյու երկու շաբաթվա համար
1-ին և 14-րդ օրեր

Նախաճաշ` (200 մլ) - մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ և 100 գրամ յուղազատված կաթնաշոռ:
Ճաշ` 2 պինդ եփած ձու, 250 գրամ գոլորշիով եփած կաղամբ և մեկ բաժակ տոմատի հյութ:
Ընթրիք` 250 գրամ ձկան ֆիլե` պատրաստված գոլորշու վրա թարմ կանաչիով, ուտել ցանկացած թարմ բանջարեղենային սալաթի հետ (վարունգ, բողկ, գազար, սակայն` ոչ լոլիկ):

2-րդ և 13-րդ օրեր
Նախաճաշ` (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ, մի քանի կտոր պինդ տեսակի պանիր չորահացով կամ աղի թխվածքլաբլիթով:
Ճաշ` 250 գրամ եփած ձուկ, թարմ կաղամբով և բուսական յուղով սալաթ, (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:
Ընթրիք`2 պինդ եփած ձու, 250 գրամ եփած տավարի միս, վարունգով կամ թարմ կաղամբով և բուսական յուղով սալաթ, (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

3-րդ և 12-րդ օրեր

Նախաճաշ` (200 մլ) – մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ, 2-3 դիետիկ հացի կտոր, կամ աղի թխվածքլաբլիթ:
Ճաշ` մեծ սմբուկ, եփած կամ տապակած, կարելի է այն փոխարինել նաև նույն կերպ պատրաստված բազուկով կամ ծաղկակաղամբով, մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ և միջին չափսերի երկու խնձոր:
Ընթրիք` 2 պինդ եփած ձու, 250 գրամ եփած անյուղ տավարի միս, կանաչ կամ թարմ բանջարեղենով սալաթ, մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

4-րդ և 11-րդ օրեր
Նախաճաշ` մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ, 100 գրամ յուղազատված կաթնաշոռ:
Ճաշ` թերխաշ ձու, երեք գազարից բուսական յուղով սալաթ, վրան ավելացրած մեկ դեսերտի գդալ (15 գրամ) քերած անյուղ տեսակի պանիր, մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:
Ընթրիք` մրգային սալաթ (խնձոր, ցիտրուսային մրգեր` նախապես մաքրելով այն կեղևից), մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ:

5-րդ և 10-րդ օրեր

Նախաճաշ` մեկ բաժակ ճապոնական կանաչ թեյ և երկու տոստ` ջեմի բարակ շերտով:
Ճաշ` մեծ եփած ձուկ, մեկ բաժակ տոմատի հյութ:
Ընթրիք` բանջարեղենի սալաթ կտրատած պինդ տեսակի պանրի կտորներով, մեկ բաժակ կանաչ թեյ:

6-րդ և 9-րդ օրեր

Նախաճաշ` մեկ բաժակ կանաչ թեյ, 2-3 դիետիկ հացի կտոր, կամ աղի թխվածքլաբլիթ:
Ճաշ` կես եփած հավ, նախընտրելի է սպիտակ միսը, սալաթ թարմ կաղամբով, բուսական յուղով համեմված, մեկ բաժակ կանաչ թեյ:
Ընթրիք` 2 պինդ եփած ձու, սալաթ քերած թարմ գազարով համեմված բուսական յուղով, մեկ բաժակ կանաչ թեյ:

7-րդ և 8-րդ օրեր

Նախաճաշ` մեկ բաժակ կանաչ թեյ, մի քանի կտոր անյուղ տեսակի պանիր, դիետիկ հացի կտոր, չորահաց կամ աղի թխվածքլաբլիթ:
Ճաշ`250 գրամ եփած անյուղ տավարի միս, կանաչ կամ թարմ բանջարեղենով սալաթ, մեկ բաժակ կանաչ թեյ կամ միրգ:
Ընթրիք` կարող եք ընտրել ցանկացած ընթրիք մենյուից` բացր երրորդ օրվա ընթրիքից:
Օրվա ընթացքում պետք է խմել մեկ լիտր կանաչ թեյ, ծարավը հագեցնել հանքային ջրով և բացի նշված սննդակարից այլ բան չուտել: Լոլիկը, խաղողը, բանանը պետք է սննդակարգից ընդհանրապես հանել: