Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ուշաթափություն

24 / 12 / 2021

Ուշաթափությունը կամ սինկոպեն` լատիներեն- "թուլացնել, սպառել" բառից, գլխուղեղի արյան շրջանառության ժամանակավոր խանգարմամբ պայմանավորված, գիտակցության կարճատև կորստի նոպա է: Ուշաթափությունը որևէ առաջնակի հիվանդության ախտանիշն է: Կան ուշաթափություն առաջացնող բազմաթիվ ախտաբանական վիճակներ.
- սրտային նետման իջեցմամբ ուղեկցվող հիվանդությունները` սրտի ռիթմի խանգարումները, աորտայի և թոքայի զարկերակների ստենոզները, միոկարդի ինֆարկտը, ստենոկարդիայի նոպաները
- անոթների նյարդային կարգավորման խանգարումներով ուղեկցվող վիճակներ, օրինակ` ուշաթափություն կուլ տալիս, հորիզոնական վիճակից արագ բարձրանալիս
- արյան մեջ թթվածնի իջոցմամց վիճակներ` անեմիան և արյան այլ հիվանդությունները, հիպօքսիան բարձրության վրա և տոթ սենյակներում:

Կլինիկական արտահայտությունները
Որպես օրենք, գիտակցության կորստին նախորդում է վատ զգացողությունը, սրտխառնոցը, տեսողության մշուշապատումը կամ աչքերի առաջ "ճանճերի" զգացումը, զանգ ականջներում: Լինում է թուլություն, երբեմն հորանջել, երբեմն թուլանում են ոտքերը և մոտենում է մոտոցող գիտակցության կորստի զգացումը: Հիվանդները գունատվում են, ապա պատվում են քրտինքով: Դրանից հետո հիվանդը կորցնում է գիտակցությունը: Մաշկը մոխրա-գորշավուն, ճնշումը խիստ իջնում է, սրտի տոները դժվարությամբ են լսվում: Պուլսը կարող է լինել ծայրահեղ սակավ կամ, ընդհակառակ, հաճախակի, բայց թելանման, հազիվ շոշափվող: Մկանները խիստ թուլացած են, նյարդաբանական ռեֆլեքսները կամ բացակայում են կամ իջած են: Բբերը լայնացած են և լուսային ռեակցիան բացակայում է: Ուշաթափության տևողությունը մի քանի վայրկյանից մի քանի րոպե է, սովորաբար 1-2 վայրկյան: Ուշաթափության գագաթնակետին, հատկապես դրա երկարատև ընթացքի դեպքում` ավելի քան 5ր, հնարավոր է ցնցումային նոպաների զարգացում, անմիզապահություն:

Բուժումը
- հիմնական հիվանդության բուժումը
- ուշաթափության չեզոքացումը:
Ուշաթափության ժամանակ հարկավոր է ապահովել արյան մաքսիմալ ներհոսք ուղեղ. հիվանդին պառկեցնել բարձրացված ոտքերով, կամ նստեցնել գլուխը թեքելով ծնկերի միջև: Եթե հիվանդը պառկած է, գլուխը կողքի են թեքում, լեզվի թեքումը կանխարգելելու համար: Բացի այդ, կիրառում են մի շարք դեղամիջոցներ անոթային տոնուսի ստիմուլյացիայի և զարկերակային ճնշման բարձրացման համար: