Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Եկե'ք պայքարենք ցելյուլիտի դեմ

17 / 12 / 2021

Բայց ոչ բոլորն ունեն բավարար ժամանակ եվ միջոցներ՝ այս ծառայություններից օգտվելու համար: Ժամանակակից կինը, բացի ցելյուլիտից ունի նաեվ այլ խնդիրներ, որոնցից մեկն էլ հենց ժամանակի սղությունն է: Եթե դուք չունեք լրացուցիչ միջոցներ եվ ազատ ժամանակ, դա դեռ չի նշանակում որ ցելյուլիտն ընդմիշտ բնակություն է հաստատել ձեր ազդրերի վրա:  Կարելի է նրա դեմ պայքարել նաեվ տնային պայմաններում:

Ձեր սպասելիքներն ու իրականությունը                                       
Եթե դուք չծուլանաք եվ ցուցաբերեք համբերություն, ապա կարճ ժամանակում կհայտնաբերեք, որ ցելյուլիտը տեղի է տալիս: Իհարկե դժվար թե հնարավոր լինի ամբողջությամբ ազատվել ցելյուլիտի դրսեվորումներից, դրան անհնար է հասնել նույնիսկ թանկարժեք պրոցեդուրաների օգնությամբ: Այդ մասին են վկայում հարուստ եվ հայտնի մարդկանց լուսանկարները, որտեղ հստակ երեվում է, որ նրանք էլ ապահովագրված չեն ցելյուլիտից : Փոխարենն այս պրոցեսը կարելի է կանգնեցնել, իսկ մաշկը դարձնել նկատելիորեն ավելի առաձգական եվ հարթ:
Եվ այսպես, ինչ միջոցներ մենք պետք է ձեռնարկենք ցելյուլիտից ազատվելու համար: 

Սահմանափակել ճարպային սնունդը

Պետք է սահմանափակենք ճարպային սննդի ընդունումը: Խմենք ավելի շատ բնական թարմ հյութեր եվ կանաչ թեյ, ուտենք ավելի շատ թարմ բանջարեղեն եվ մրգեր: Նախապատվություն տանք շատ սպիտակուց եվ քիչ ճարպ պարունակող սննդամթերքին:
Ընդունել վիտամիններ
Սկսենք կուրսերով ընդունել վիտամին А եվ Е, ինչպես նաեվ ասկոռուտին: Այս վիտամիններն օգնում են մաքրել օրգանիզմը վնասակար ճարպերից, իսկ ասկոռուտինն ամրացնում է անոթների պատերը, կարգավորելով արյան շրջանառությունը, որի խանգարումը նպաստում է ցելյուլիտի առաջացմանը:

Թռչկոտել, ցատկել
Ամեն օր պարան թռնենք: Բժիշկները ժամանակակից աղջիկների մոտ ցելյուլիտի վաղ դրսևորումների պատճառ են համարում այն, որ աղջիկները դադարել են ցատկել:   Առաջ մենք ցատկում էինք «ռեզին» խաղալիս, զբոսանքի գնալիս մեզ հետ պարան էինք վերցնում, որ ցատկենք: