Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Սխտոր

13 / 12 / 2021

Սխտորը ոչ միայն սպիտակուցներճարպեր և բջջանյութեր է պարունակում, այլև միկրո և մակրո բազմաթիվ էլեմենտներ` նատրիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, յոդ, ցինկ, մարգանեց, ինչպես նաև վիտամիններ` C, B, D, P, եթերայուղեր և այլն:

Դեռևս հնագույն ժամանակներից մարդկությանը հայտնի է եղել սխտորի բուժիչ հատկությունների մասին: Սխտորով փորձել են բուժել բոլոր հայտնի հիվանդությունները, և հիմնականում դրանք դրական մեծ ազդեցություն են ունեցել կամ բուժել են: Օրինակ, սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների դեպքում ցանկացած բժիշկ որոշ դեղամիջոցների հետ միասին ձեզ խորհուրդ կտա օգտագործել կալիումով, անոթային խանգարումների դեպքում` վիտամինային և միներալներով, մրսածության դեպքում` կալցիումով, սակավարյունության (անեմիա) դեպքում` երկաթով հարուստ պրեպարատներ: Այն բոլոր նյութերը, որոնցով հարուստ է սխտորը: Առաջին հերթին` սխտորը ախտահանիչ ամենաուժեղ հատկությունն ունի, որը լավագույնս պայքարում է վիրուսների, վնասակար և հիվանդածին մանրէների դեմ: Սուլֆիդների ախտահանիչ հատկությանը օգնում է նաև սխտորի մեջ պարունակվող ալլիցինը, որը շատ ուժեղ անտիբիոտիկ է: Սխտորը կարգավորում և բարելավում է արյան շրջանառությունը, խթանում է սրտի աշխատանքը, օրգանիզմից հեռացնում է շլակները, բարձրացնում է տոնուսը, աշխատունակությունը: Հնագույն ձեռագրերում սխտորի մասին նաև հիշատակվում է` որպես ֆիզիկական ծանր աշխատանքից և ծանր հիվանդություններից հետո օրգանիզմը վերականգնող միջոց: Այն լավագույնս նպաստում է արյունատար անոթների վիճակի բարելավմանը, հարստացնում է վիտամիններով և հազվագյուտ մետաղների աղերով: Մանկաբույժները նույնիսկ սխտորով պատրաստուկներ են խորհուրդ տալիս դիսբակտերիոզով հիվանդ և թույլ երեխաներին: Ստամոքսա-աղիքային հիվանդությունների դեպքում երեխաներին օգնում է հենց սխտորը: Սրտանոթային համակարգի բարդ և քրոնիկ հիվանդությունների դեպքում պետք է սխտորը հաճախ օգտագործել ամենօրյա սննդակարգի մեջ: ԱՄՆ Պենսիլվանիայի համալսարանը դեռևս տասնյակ տարիներ առաջ իր թողարկումներից մեկը պարզապես վերնագրել էր. «Սխտորը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը»: Ամերիկացի գիտնականների հետազոտությունները պարզել էին, որ սխտորը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը: Ավելին, թարմ սխտորի կամ սխտորով դեղամիջոցների, պատրաստուկների հետևողական օգտագործումը խոլեստերինի քանակը կարող է կրճատել 12-16%-ով:
Սխտորը հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է: Գրիպի համաճարակների դեպքում այն պետք է ավելի հաճախակի օգտագործել: Սխտորի միջոցով կարող եք պայքարել քրոնիկ հոգնածության, սթրեսների դեմ: Պետք է հիշել, սակայն, որ սխտորով պատրաստուկները հիմնականում ցանկալի է թարմ պատրաստել:
Հնում, ի դեպ, սխտորը համարվել է նաև չար ուժերից, վամպիրներից, իսկ մեր օրերում` տարբեր վիրուսներից պաշտպանող միջոց: Հնում կոկորդի բորբոքային ցավերի դեպքում խորհուրդ էր տրվում թարմ սխտորը բարակ և մանր կտրատել, տեղադրել հունական ընկույզի սնամեջ պատյանի մեջ և 20 րոպե կապած պահել ձեռքի բթամատի և ցուցամատի արանքում (կոկորդի որ կողմը բորբոքված է` այդ ձեռքի մատների արանքում): Սխտորը լայնորեն օգտագործվում է քրոնիկ բրոնխիտի, ասթմայի և առհասարակ շնչուղիների հետ կապված քրոնիկ բազմաթիվ հիվանդությունների դեպքում (օրական սխտորի 2-3 պճեղ ուտել):
Վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում պատրաստել հետևյալ քսուքը. սխտորի քերուկը խառնել հալած ճարպայուղի կամ ձիթապտղի յուղի հետ և քսել կրծքավանդակին, ուսերին և պարանոցին: Մեղվի, տարբեր միջատների կծոցների դեմ ևս կարող եք օգտագործել սխտորի հյութը:
Սխտորը լավացնում է մարսողականությունը, բացում է ախորժակը, օժտված է նաև հակաճիճվային հատկությամբ: Ճիճուների դեմ 5-6 պճեղ սխտորը մանր կտրատվում է և լցվում 1 թեյի բաժակ տաք ջրի մեջ, որով հոգնաներ են արվում:

Ինֆարկտիինսուլտի կանխարգելման և բուժման, արյան զարկերակային ճնշման իջեցման համար օգտակար է սխտորից պատրաստված թուրմը: 40 գրամ մանրացված սխտորի վրա ավելացնել 100 գրամ օղի, 10 օր պահել մուգ գույնի տարայի մեջ` զով տեղում: Ընդունել օրը 2-3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ` 10-ական կաթիլ: Այս թուրմը կարող եք ընդունել նաև միզաքարային հիվանդությունների դեպքում:
Հիպերտոնիայի դեպքում խորհուրդ է տրվում քնելուց առաջ ուտել 2-4 պճեղ մանրացված սխտոր` մի գդալ մեղրի հետ: Բուժման կուրսը` երկու օր, ապա երկու օր ընդմիջումից հետո կուրսը կարելի է կրկնել:
Աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում հետևյալ թուրմը. մի գլուխ քերած սխտորին ավելացնել մեղր, մեկ լիտր ջուր, 2 օր թողնել փակ տարայի մեջ, ապա խմել:
Սխտորով և մեղրով կաթը լավ է օգնում անքնության դեպքում: