Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Երիկամաբորբ

24 / 12 / 2021

Երիկամաբորբն (նեֆրիտ) իրենից ներկայացնում է երիկամների բորբոքային հիվանդություն: Նեֆրիտն ուղեկցվում է հիմնականում երիկամային կծիկների անոթների ախտահարմամբ։

Պատճառներ
Ըստ հիվանդության կլինիկական ընթացի տարբերում են երիկամաբորբի հետևյալ տիպերը.
1.սուր
2. քրոնիկական
Սուր երիկամաբորբը առաջանում է անգինայից կամ վերին շնչուղիների այլ բորբոքային հիվանդությունների արդյունքում: Հիվանդության այս տիպը կարող է առաջանալ նաև թոքաբորբերից, դիֆթերիայից, ինչպես նաև բակտերիային և վիրուսային մի շարք հիվանդությունների արդյունքում: Երիամաբորբի ախտանշանների առաջանալուն պարտադիր նախորդում է գաղտնի շրջանը, որի տևողությունը կազմում է 1-3 շաբաթ։

Պաթոգենեզ
Սուր երիկամաբորբի համար բնորոշ ախտանշաններն են այտուցը, մեզի փոփոխությունները, ինչպես նաև զարկերակային ճնշման բարձրացումը (հիպերտենզիա)։ Բնորոշ է այտուցների առաջացումը սկզբում դեմքի վրա, այնուհետև` դրանց տարածումը ամբողջ մարմնով: Հիվանդի մեզի մեջ հայտնաբերվում է սպիտակուց, էրիթրոցիտներ, երբեմն նաև` լեյկոցիտներ։ Հիվանդության 2-3-րդ օրը արտազատվող մեզի քանակը սովորաբար նվազում է։

Կանխարգելում/Բուժում
Հիվանդների մի մասի սուր երիկամաբորբն առաջանում է գաղտնի և հայտնաբերվում է միայն դիսպանսերային հետազոտության արդյունքում։ Սուր երիկամաբորբի ցանկացած ախտանշան կարճ է տևում, այն լինում է «1-օրյա»։ Սուր երիկամաբորբի բուժումը, ինչպես նաև ախտորոշումը, պետք է իրականացվի բժշկի կողմից։ Արդյունավետ դեղամիջոցներ կարող է նշանակել միայն բժիշկը, և ընդունման ընթացքը ևս պետք է գտնվի նրա վերահսկողության ներքո: Ինքնաբուժման ցանկացած փորձ կարող է բերել լուրջ հետևանքների։ Անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի և կատարել նրա բոլոր նշանակումները: