Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Երիկամի բիոպսիա

10 / 01 / 2022

Երիկամի բիոպսիան հանդիսանում է հիմնական ախտորոշիչ մեթոդներից մեկը, որը թույլ է տալիս ընտրել բուժման ադեկվատ տարբերակը և որոշել երիկամային պարենխիմատոզ շատ հիվանվությունների պրոգնոզը: Հիմնական սահմանափակումը նրա ինվազիվությունն է, ինչպես նաև ստացված տվյալների որոշակի կախվածությունը պաթոմորֆոլոգի պատրաստվածությունից և տեխնիկական հնարավորություններից:
 
Բիոպսիայի ցուցումներն են.
1.Նեֆրոտիկ սինդրոմ.
•Զգալի հեմատուրիայի, հիպերտենզիայի, երիկամների ֆունկցիայի խանգարման հետ զուգակցվելով
•Ստերոիդ ռեզիստենտ ձև (8 շաբաթվա բուժումից հետո)
•Արտաերիկամային նշանների առկայություն (պարբերական հիվանդություն, համակարգային հիվանդություններ)
2.Երիկամների ֆունկցիայի անհայտ պատճառի սուր խանգարում (արագ    պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ)
3.Պերսիստող (1 տարուց ավել տևողությամբ) պրոտեինուրիա > 1 գ/լ հեմատուրիայով     կամ առանց դրա
4.Ռեցիդիվող մակրոհեմատուրիա (պերսիստող իզոլացված միկրոհեմատուրիան,     բացառությամբ  ընտանեկան բնույթի)
5.Համակարգային կարմիր գայլախտ (այլ համակարգային հիվանդություններ)    երիկամների ախտահարմամբ: Շեյլեն-Հենոխի նեֆրիտը դեպքերի մեծամասնության ժամանակ բիոպսիայի ցուցում չի հանդիսանում:   
6.Տրանսպլանտացիայից հետո (հիմնականում արտամղման կասկածի,  մեզի    քննությամբ մշտապես առկա փոփոխությունների առկայության կամ երիկամների    ֆունկցիայի անբացատրելի անկման դեպքում):

Հակացուցումներին վերաբերում են. արյան մակարդելիության խանգարումները, միակ գործող երիկամը, հիդրոնեֆրոզը, ակտիվ պիելոնեֆրիտը, նեֆրոկալցինոզը, պոլիկիստոզը, ուռուցքները: Ուրեմիայի դեպքում բարձրանում է արյունահոսության ռիսկը, որի կանխարգելման համար բիոպսիայից մեկ ժամ առաջ հաճախ նշանակվում է դեզմոպրեսին: Անհրաժեշտ է զարկերակային ճնշման հսկողություն: Բիոպսիայից անմիջապես առաջ որոշվում է. արյան խումբ, կոագուլոգրամմա, հեմոգլոբին, երիկամների ֆունկցիա, HIV, HCV, HBS-անտիգենների հանդեպ  հակամարմիններ, երիկամների ուլտրաձայնային հետազոտություն: Բիոպսիան կատարվում է միջմաշկային, փակ եղանակով, հատուկ ասեղի օգնությամբ` ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ: Բիոպտատը բաժանում են երկու մասի, հիմնական մասը նախատեսվում է լուսային միկրոսկոպիայի համար: Լրացուցիչ հետազոտութուններն են իմունոֆլյուորեսցենցիան (իմունոհիստոքիմիա) և էլեկտրոնային միկրոսկոպիան (ԷՄ): Բարդություններ դիտվում են հազվադեպ և հիմնականում ոչ նշանակալի (կարճատև մակրոհեմատուրիա, սուբկապսուլյար ոչ մեծ հեմատոմա): Ծանր բարդություններն են արյան փոխներարկման կարիք ունեցեղ մասիվ արյունահոսությունները, զարկերակ-երակային  ֆիստուլաները, երիկամի պատռվածքը (տրասպլանտատի):