Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Կենսաբանական և օրացույցային տարիք

20 / 12 / 2021

Մարդու ծերացման արագությունն ու բնույթը կապված են ինչպես բնածին գործոնների, այնպես էլ շրջակա միջավայրի ազդեցության հետ: Պայմանականորեն տարբերում են բնականոն կամ ֆիզիոլոգիական և վաղաժամ ծերություն: Բնականոն ծերացման դեպքում մարդը մինչև խոր ծերություն մնում է գործնականորեն առողջ, այսինքն` նա ընդունակ է ինքնասպասարկման, պահպանում է ակտիվությունն ու հետաքրքրությունը շրջապատի նկատմամբ: Վաղաժամ ծերությունը բնորոշվում է տարիքային փոփոխությունների վաղ առաջացմամբ: Այն զգալի չափով պայմանավորված է կրած հիվանդություններով և շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցությամբ: Կարգավորիչ համակարգերի կտրուկ բեռնվածությունները (օրինակ՝ ալկոհոլամոլությունը, ծխելը) նվազեցնում կամ աղավաղում են օրգանիզմի հարմարվողական հնարավորությունները, նպաստում վաղաժամ ծերացմանը և դրան ուղեկցող հիվանդությունների առաջացմանը:

Քանի որ մարդու ծերացման ընթացքն անհատական է, և ծերացող մարդու օրգանիզմի վիճակը հաճախ չի համապատասխանում տարիքային նորմերին, անհրաժեշտություն է առաջացել սահմանազատել օրացուցային (ժամանակագրական) և կենսաբանական տարիք հասկացությունները: Կենսաբանական տարիքը կարող է չհամընկնել օրացուցայինի հետ և, կապված վաղաժամ ծերացման հետ, կարող է նախորդել նրան: 0րինակ՝ օրացուցային 50 տարեկանի դեպքում օրգանիզմի վիճակը կարող է համապատասխանել 60-ամյա մարդու տարիքային չափանիշներին: Կենսաբանական տարիքի որոշումը և օրացուցայինին չհամապատասխանելու նրա աստիճանն ունի մեծ գործնական նշանակություն հիվանդությունների կանխարգելման և բուժման, ըստ մասնագիտության աշխատանքի տեղավորման, խելացի կազմակերպված կենսակերպի լուծման համար:
Ծերացման ժամանակակից տեսությունների հիմքում ընկած է սպիտակուցի սինթեզի խանգարումների մասին պատկերացումը: Ենթադրվում է, որ դա կապված է նուկլեինաթթուների, մասնավորապես՝ գենետիկական ինֆորմացիայի փոխանցումն ապահովող ԴՆԹ-ի գործունեության խանգարումների հետ: Հնարավոր է, որ դրանք պայմանավորված են ԴՆԹ-ի մոլեկուլների կոդում «սխալների», ինչպես նաև նյութափոխանակության արգասիքների կուտակման հետ, որոնք նուկլեինաթթուների և սպիտակուցների հետ առաջացնում են բջջի բնականոն ֆունկցիան խախտող ոչ ակտիվ կոմպլեքսներ: Տեսություններից մեկն օրգանիզմի բջիջների ծերացումը բացատրում է ԴՆԹ-ի այն հատվածների ֆունկցիաների խանգարմամբ, որտեղ տեղադրված են անմիջապես սպիտակուցի մոլեկուլի կառուցումը կառավարող կառուցվսսծքային գեների վրա ներգործող կարգավորիչ զեները:
ՄԵկ այլ տեսություն ծերությունը կապում է մարդու և կենդանիների օրգանիզմներում տարբեր բակտերիաների ու օտարածին այլ նյութերի ներդրման հետևանքով արտադրվող հակամարմինների ֆունկցիաների փոփոխության հետ: Վարակիչ և օտարածին այլ գործոններից օրգանիզմը պաշտպանող իմունիտետի համակարգի աղավաղումը հանգեցնում է հակամարմինների առաջացման, որն ընկճում Է ոչ միայն այդ գործոնները, այլև բնականոն բջիջները:

Ծերացման ընթացքում փոխվում են բջիջների Էներգիական գործընթացները, նվազում է շնչառական (օքսիդացնող) ֆերմենտների ակտիվությունը, փոքրանում է բջջի հատուկ բաղադրսսմասերի՝ միտոքոնդրիաների քանակը, որոնցում առաջանում է Էներգիա: Զգալիորեն փոխվում է օրգանների և համակարգերի ֆունկցիաների կարգավորումը, որոնց գործունեության մեջ տեղի են ունենում ոչ միայն քանակական, այլև որակական տեղաշարժեր: Այսպիսով՝ ծերությունը ոչ միայն գործընթացների ուժգնության նվազումն է, այլև նոր կենսաբանական մեխանիզմների զարգացումը, որով ապահովվում են նյութափոխանակությունն ու ֆունկցիաները, օրգանիզմի և շրջակա միջավայրի փոխադարձ կապը կանոնավորող նոր կենսաբանական մեխանիզմները: Ծերացող օրգանիզմի հարմարումը մարդկանց մոտ տեղի է ունենում տարբեր կերպ, և դա Էլ կանխորոշում է ծերացման արագությունն ու բնույթը:

Կարևոր նշանակություն ունեն ժառանգական գործոնները: Այսպես՝ հաստատվել Է, որ երկարակյացների ընտանիքներում երեխաները, ինչպես նաև մոտ ազգականներն ավելի հաճախ են հասնում խոր ծերության և երկարակեցության: Հայտնի է, որ կյանքի տևողությունը կախված է ոչ միայն գենետիկական, այլև շրջակա միջավայրի գործոնների ներգործությունից, մարդու կենսակերպից: Վաղ մանկությունից և ամբողջ կյանքի ընթացքում իրականացվող կանխարգելիչ և հիգիենային միջոցառումները ոչ միայն նպաստում են հիվանդությունների ու վաղաժամ ծերացման կանխմանը, այլև զգալիորեն ազդում են սերունդների առողջության և երկարակեցության վրա:
ժառանգական հատկանիշների, ինչպես նաև սոցիալական գործոնների (օրինակ՝ տղամարդկանց ալկոհոլամոլության և ծխելու) հետ են կապում կանանց ավելի դանդաղ ծերանալը (կանանց կյանքի միջին տևողությունը զարգացած երկրներում 4-11 տարով ավելի է, քան տղամարդկանցը): Ծերացման ընթացքում մարդու օրգանիզմում տեղի ունեցող աստիճանական տեղաշարժերը պայմանավորում են նրա օրգանների ու համակարգերի կազմության և ֆունկցիաների էական փոփոխությունները: Ծերացող մարդը պետք է իմանա իր օրգանիզմի տարիքային առանձնահատկությունների մասին, հաշվի առնի նրա պահեստային հնարավորությունների նվազումը, կենսաբանական մեխանիզմների ոչ լիարժեքությունը, որոնք կանխորոշում են հարմարումը՝ օրգանիզմի գերլարում պահանջող գերհույզային (ստրեսային) իրավիճակներում:

Ֆիզիոլոգիական ծերությունը բնորոշվում Է տարիքային առանձնահատկություններով, որոնք աստիճանաբար զարգանում ու առավել արտահայտված Են օրգանիզմի 2 գլխավոր և սերտ փոխկապակցված՝ սիրտանոթային և նյարդային համակարգերում: Տարիքի հետ զգալիորեն փոխվում են սրտի հարմարվողական հնարավորությունները: Հանգիստ վիճակում նվազում է տարեց և մանավանդ ծեր մարդկանց սրտի ռիթմի հաճախությունը: Չափավոր ֆիզիկական բեռնվածության դեպքում նրանց մոտ սովորաբար չի նկատվում երիտասարդներին բնորոշ սրտի ռիթմի հաճախացում, որը մի կողմից սիրտը պաշտպանում է գերլարումից, մյուս կողմից՝ սահմանափակում օրգանիզմի օրգանների ու համակարգերի արյունամատակարարումը, որոնք կարիք ունեն արյան առհոսի ուժեղացման: Մեծ ֆիզիկական բեռնվածությունների հետ կապված՝ սրտի կծկումների կտրուկ հաճախացման ժամանակ առաջանում Է անհամապատասխանություն՝ պսակային անոթներով սրտի արյունամատակարարման և սրտում տեղի ունեցող նյութափոխանակության արագացված գործընթացների միջև դրանով պայմաններ են ստեղծվում սրտամկանի անբավարար արյունամատակարարման և հնարավոր բարդությունների համար:

Տարիքային փոփոխությունների հետ կապված՝ վատանում են նյարդային գործընթացների շարժունությունը և հիշողությունը մոտ անցյալի իրադարձությունների վերաբերյալ, առաջանում Է հուզական անկայունություն: Ընդունված է այն կարծիքը, որ ծերերի բնավորության գծերը «սրվում են», նրանք դառնում են պահպանողական, ձգտում Են սովորեցնել ուրիշներին, առանց առիթի շուտ վիրավորվում են: Թուլանում են նոր տպավորությունների գունեղությունն ու ցայտունությունը, որի պատճառով Էլ նկատվում է` «փախուստ դեպի անցյալը», հիշողությունների գերիշխում, մշտապես մտատանջվում են սեփական առողջության և հիվանդությունների համար: Սակայն այդ առանձնահատկությունները հաստատուն չեն և երբեմն գրեթե կամ բոլորովին բացակայում են: Այդպիսի փոփոխությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի գործոնները, մասնագիտական և հասարակական գործունեության շարունակումը, շրջապատի նկատմամբ հետաքրքրության պահպանումը, մերձավորների հանդեպ սերն ու հոգատարությունը:

Տարեց և ծեր մարդիկ իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության վիճակով ոչ համասեռ խմբեր են ներկայացնում: Հիմնվելով միևնույն տարիքի մարդկանց առողջական վիճակի և սոցիալական ցուցանիշների վրա՝ նրանց առանձնացնում են «երիտասարդ ծերեր» և «ծեր ծերեր» խմբերում: Կոպիտ հաշվումներով՝ զարգացած երկրներում «երիտասարդ ծերերը» (որոնք ընդունակ են ինքնասպասարկման, իսկ նրանցից շատերը նաև աշխատունակ են, կազմում Են 60 և ավելի տարիքի մարդկանց 80-85%-ը, «ծեր ծերերը»՝ 15-20%-ը): Վերջինների բաժնեմասը մեծանում է ավելի բարձր տարիքային խմբերում, բայց նույնիսկ 80 և ավելի տարիքի մարդկանց մեջ շատերը չունեն լուրջ հիվանդություններ, գործնականորեն առողջ են և կարող են դասվել «երիտասարդ ծերերի» խմբին:

Գոյություն ունեն սերտ փոխհարաբերություննԵր օրգանիզմի ծերացման և մեծ մասամբ կյանքի 2-րդ կեսին նկատվող քրոնիկական հիվանդությունների առաջացման միջև: Սիրտանոթային համակարգի կառուցվածքի և ֆունկցիայի տարիքային փոփոխությունները, անոթային պատում և սրտամկանում նյութափոխանակության խանգարումները, կարգավորիչ համակարգերի տեղաշարժերը պատճառ են դառնում սիրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման համար: Առավել տարածված Է աթերոսկլերոզը, որի բարդություններ կարող են լինել սրտի, գլխուղեղի արյունամատակարարման խանգարումները և կրծքային հեղձուկը կամ սրտամկանի ինֆարկտը:
Տարեց հասակում հաճախ նկատվում է հիպերտոնիկ հիվանդություն, որը, որպես կանոն, զուգակցվում է աթերոսկլերոզի դրսևորումների հետ: Շատ հետազոտողների կարծիքով բջջի ծերացման գործընթացներն ու գենետիկական ապարատի փոփոխությունները նախադրյալներ են ստեղծում նրա գործունեության խանգարման համար, որը հանգեցնում է ուռուցքների առաջացման: Տարեց հասակում հաճախ հանդիպող հիվանդություններից են շաքարախտը, օստեոխոնդրոզը, նյարդարմատաբորբը, հոդերի հիվանդությունները և այլն:

Դեղորայքով բուժումը ծեր տարիքում պահանջում է հատուկ ուշադրություն և զգուշություն, լրիվ բացառվում է ինքնաբուժումը: Մեծահասակները դեղորայքը պետք է ընդունեն միայն բժշկի նշանակմամբ և հսկողությամբ: Շատ դեպքերում ավելի մեծ օգուտ է տալիս ռեժիմի և սոցիալական իրավիճակի փոփոխությունը: Տարեց և ծեր մարդիկ հաճախ տառապում են քնի խանգարումներով: Գիշերային քնի պահանջը տարիքի հետ նվազում է և ունի անհատական զգալի տատանումներ (5-8 ժ): Անքնության բուժման համար անհրաժեշտ է խուսափել քնաբեր դեղանյութերի օգտագործումից: Շարժողական ակտիվության բարձրացումը և, մասնավորապես, քնից առաջ զբոսանքը, ընթրիքը՝ քնելուց 4-5 ժ առաջ (առանց սուրճի կամ թունդ թեյի), սենյակի 18-20° С ջերմաստիճանը, ներքնակի տակ դրված նրբատախտակի վահանը (քնած ժամանակ ողնաշարի ծռումները վերացնելու համար) պարտադիր են տարեց և ծեր մարդկանց համար և կօգնեն լավացնել քունը, խուսափել քնաբեր դեղանյութերի օգտագործումից: Գիշերային վատ քունը հաճախ պայմանավորված է ցերեկային քնով. տարեց մարդը պետք է ցերեկը բավականին ակտիվ լինի:

Տարեց և ծեր մարդու համար շատ կարևոր է աղիքների ժամանակին դատարկվելը: Փորկապության առաջացմանը նպաստում են որակապես ոչ լիարժեք սնունդը (բանջարեղենի, մրգերի պակասը, ոչ ճիշտ սնվելը, կծու համեմունքների օգտագործումը և այլն), թերշարժունությունը, հեղուկների անբավարար օգտագործումը, դեղանյութերի (քնաբեր, ցավամոքիչ, հանգստացնող և այլն) կիրառումը: Հոգնաները և ուղիղաղիքային մոմիկները հաճախ գրգռում են աղիքների լորձաթաղանթը: Խորհուրդ է տրվում կաթնաբուսական սննդակարգ՝ հարուստ բանջարեդենով, մրգերով (խնձոր, սալոր, սև սալորաչիր, չամիչ ևն), ակտիվ կենսակերպ, զբոսանքներ և միայն ծայրահեղ դեպքում (բժշկի խորհրդով)՝ բուսական ծագման լուծողական դեղանյութեր: Կենսակերպը, աշխատանքի բնույթը, որևէ իրադարձության հանդեպ նյարդային համակարգի հակազդեցությունը բավականին ազդում են ծերացման խորացման վրա: Ճիշտ կազմակերպված աշխատանքն ու հանգիստը, ճիշտ սնուցումը, ակտիվ շարժողական ռեժիմը, մարդկանց նկատմամբ բարեհամբույր վերաբերմունքը բարերար են ազդում օրգանիզմի ֆիզիոլոգիական հավասարակշռությունն ապահովող, կարգավորիչ համակարգերի վրա:

Աշխատանքն անբաժանելի է կենսակերպից, այն երկարակեցության կարևորագույն գործոն է: Աշխատանքային գործունեության շարունակումը թոշակային տարիքում վաղաժամ ծերացման դեմ պայքարի կարևորագույն գործոն է: Երկար տարիներ կենսական նույնատիպության (ստերեոտիպ) պահպանումը, կոլեկտիվում գտնվելը, ընտանիքում հեղինակություն ունենալը բարձրացնում են հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, հետևաբար առողջության պահպանման խթան են:

Մեծ նշանակություն է տրվում նաև աշխատավորների նախաթոշակային պատրաստությանը: Ընդ որում՝ պետք է հաշվի առնվի մարդու առողջական վիճակը, աշխատանքը շարունակելու ցանկությունը, նրա աշխատանքը թեթևացնելու հնարավորությունը և այլն: Նախապատրաստական շրջանում օգտակար են առողջության պահպանմանը նպաստող գործոնների վերաբերյալ զրույցները, շարժողական ակտիվության, ճիշտ սնուցման, հանգստի, անձնական հիգիենայի վերաբերյալ հանձնարարականները:

Չափավոր սնվելը և աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, շաքարախտի, հոդերի քրոնիկ հիվանդությունների առաջացմանը նպաստող ճարպակալման կանխարգելումը պարտադիր են ցանկացած տարիքի, բայց առանձնապես տարեց և ծեր մարդկանց համար: Ծերացող օրգանիզմում դանդաղում են նյութափոխանակության գործընթացները, և դրա հետ կապված՝ փոքրանում է սննդի հետ ընդունվող էներգիական նյութերի նկատմամբ եդած պահանջը: Ծերացող օրգանիզմը նույնպես կարիք ունի հաշվեկշռված սնուցման: Բայց տարեցների օրաբաժնի ընդհանուր կալորիականությունը պետք է փոքրացվի 1/4-ով, ծերերինը՝ 1/3-ով: Քաղաքում ապրող տղամարդկանց սննդի օրական էներգիական պահանջը 60-74 տարեկանում կազմում է 2300 կկալ, կանանցը՝ 2100 կկալ, 75 և բարձր տարիքում համապատասխանաբար՝ 2000 և 1900 կկալ:
Տարեց և ծեր մարդկանց համար օրաբաժնի կալորիականությունը պետք է նվազեցվի հիմնականում կենդանական ծագման ճարպերի և ածխաջրերի (շաքարներ, հրուշակեղեն, հաց, կարտոֆիլ և այլն) հաշվին: Ընդունվոդ ճարպի մոտ 30 %-ը պետք է կազմեն բուսական ծագման յուղերը (արևածաղկի, եգիպտացորենի և այլն):

Ճարպակալումը, ստամոքս-աղիքային համակարգի և լյարդի քրոնիկ, հիվանդությունների, ինչպես նաև զարկերակային գերճնշման սրացումը կանխելուն օգնում է ախորժակն արհեստականորեն գրգռող կծու, թթու կերակրատեսակների, նախուտեստների սահմանափակումը: Օգտակար է օրական ուտել 4 անգամ՝ կալորիականությունը բաշխելով հետևյալ կերպ, նախաճաշ՝ 30 %, ճաշ՝ մինչև 50 %, ընթրիք (քնելուց առնվազն 4-5 ժառաջ)՝ 15 %, բուժական ընթրիք (խնձոր, մածուն և այլն)՝ 5 %:
Վաղաժամ ծերացման հիմնական պատճառը անբավարար մկանային գործունեությունն է՝ թերշարժունությունը: Հաստատվել է, որ բավարար շարժողական ակտիվության դեպքում տարեց և ծեր մարդկանց օրգանիզմում պահպանվում, իսկ շատերի մոտ լավանում են նյութափոխանակությունը, օրգանիզմի շատ համակարգերի ֆունկցիոնալ ունակությունը: Տարեց մարդկանց համար հատուկ նշանակություն ունի առավոտյան հիգիենային մարմնամարզությունը, որը կատարում են՝ աստիճանաբար մեծացնելով բեռնվածությունը և հաշվի առնելով օրգանիզմի անհատական առանձնահատկությունները: Ընդհանուր հոգնածությունը, հևոցը, անոթազարկի զգալի հաճախացումը, սրտի շրջանի ցավերը վկայում են ֆիզիկական գերբեռնվածության մասին: Պետք է նշել, որ թերշարժունությունն ավելի վատ է անդրադառնում տարեց մարդկանց նյարդային համակարգի ընդհանուր վիճակի վրա, քան ավելի երիտասարդների: