Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Արթրոզ

04 / 01 / 2022

Արթրոզը (հոդախտ) հոդերի քրոնիկական հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է պարողների և մարզիկների մոտ` հոդերի վրա մշտական ֆիզիկական չափից ավելի բեռնվածության հետևանքով:

Պատճառներ
Արթրոզ հիվանդությունն առաջանում է հոդի երկարատև վնասման, ներզատիչ համակարգի, նյութափոխանակության խանգարումների, ավելցուկային քաշի հետևանքով: Առաջացման պատճառ կարող է լինել նաև հոդաճառի քրոնիկական վնասումը: Ոտնաթաթի արթրոզի պատճառ կարող է դառնալ նեղ կոշիկ կրելը:

Պաթոգենեզ
Արթրոզի ժամանակ ախտահարվում են ինչպես խոշոր (ծնկային, կոնքազդրային, սրունքաթաթային, արմնկային), այնպես էլ մանր, այդ թվում ողնաշարի` (սպոնդիլոարթրոզ) հոդերը:Գործընթացի մեջ են ընդգրկվում ոսկրերը միացնող հոդամակերեսները ծածկող աճառը, որն աստիճանաբար քայքայվում է ու բարակում, ինչպես նաև ոսկրային հյուսվածքը և հոդի ներքին մակերևույթը (ձուսպաթաղանթ): երբեմն հոդի մակերևույթին գոյանում են փշաձև ոսկրային գերաճումներ: Հիվանդությունն սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո` հոդերի ոչ սուր և ոչ մշտական ցավերով, որոնք անհետանում են հանգստի ժամանակ: Այնուհետև ցավերն առաջանում են նույնիսկ չնչին բեռնվածության դեպքում և աստիճանաբար դառնում մշտական:

Հոդերը կարող են ուռչել (ձուսպաթաղանթի վնասվածք` ոսկրային գերաճումներով), շոշափելիս ցավոտ են, ծալումը և տարածումն ուղեկցվում են ճարճատյունով: Հնարավոր է նաև հոդի

ձևախախտում: Առավել հաճախ հաստանում և ձևախախտվում են ձեռքի միջֆալանգային, հարեղունգային, ոտքի մեծ մատների հոդերը: Ողնաշարի արթրոզի ժամանակ առաջանում են նյարդարմատային ցավեր, որոնք պակմանավորված են ոսկրային գերաճումներով նյարդարմատների վնասմամբ: Նման ցավեր կարող են առաջանալ ողնաշարի ցանկացած բաժնի ախտահարման ժամանակ և տեղայնացվել ինչպես տվյալ, այնպես էլ մարմնի այլ հատվածներում (ցավեր ծոծրակում, կրծքավանդակում, վերջույթներում): Կարող են ցավոտ կետեր ի հայտ գալ նաև սրտի շրջանում, որովայնում:

Բուժում

Արթրոզ հիվանդության բուժումը կախված է ախտահարված հոդից և հիվանդության շրջանից: Բուժման նպատակն է օրգանիզմում բնականոնացնել նյութափոխանակությունը, վերացնել ծանրաբեռնվածությունը ախտահարված հոդի շրջանում: Մի շարք դեպքերում ահնրաժեշտ է դիմել վիրաբուժական միջամտության: Անհրաժեշտ է ազատվել ավելորդ քաշից: