Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Մազերի յուղոտությունից ազատվելու 8 միջոց

20 / 01 / 2022

Մազերի յուղոտությունը ոչ միշտ է վկայում այն մասին, որ դրանք ուշ-ուշ են լվացվում։ Մազերը կարող են յուղոտվել լվանալուց արդեն մեկ օր անց. պատճառը մեկն է՝ գլխամաշկի հիպերակտիվ ճարպային գեղձերը։

Գլխամաշկի ճարպային գեղձերի հիպերակտիվությունը կարող է մազերի դժգունության պատճառ դառնալ, քոր և թեփ առաջացնել։ Որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել նաև գլխամաշկի գրգռման։ Կայքը ներկայացրել է մազերի յուղոտության դեմ պայքարելու 8 եղանակ։

  • Խնձորի քացախ։ 2-3 ճաշի գդալ խնձորի քացախը լուծեք մեկ բաժակ ջրի մեջ, լվացեք մազերը։ Մի քանի րոպե անց լվացեք տաք ջրով։ Խնձորի քացախը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, որոնց շնորհիվ կարող է արդյունավետ պայքարել թեփի և մաշկի քորի դեմ։

 

  • Հավասարակշռված սննդակարգ։ Որքան շատ ճարպեր և ածխաջրեր ենք օգտագործում, այնքան ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը։ Սննդակարգում ներառեք օմեգա-3 ճարպաթթուներ (չիայի սերմեր, ծովամթերք), վիտամին E (նուշ, սպանախ)։ Մի մոռացեք նաև ջրային հավասարակշռության մասին։

 

  • Հրաժարվեք հարդարման միջոցներից։ Առաջին հերթին հարկավոր է հրաժարվել յուղերի հիմքով պատրաստված կոսմետիկ միջոցներից։ Ընտրեք թափանցիկ շամպուն, որը կրեմ չի պարունակում։

 

  • Թեյի ծառի յուղ։ Թեյի ծառը յուղն արդյունավետ է յուղոտ մազերի դեմ պայքարում։ Այն հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ ունի, պայքարում է թեփի դեմ՝ առանց մաշկը չորացնելու։ Շամպունի մեջ ընդամենը մեկ կաթիլ թեյի ծառի յուղ ավելացրեք. սա նկատելիորեն կամրացնի մազերը։

 

  • Մազերը հաճախակի լվանալը։ Եթե մազերն առողջ են, իսկ ճարպերի արտադրությունը նորմայի մեջ է, անհրաժեշտություն չկա մազերը լվանալ շաբաթվա ընթացքում 3 անգամ։ Յուղոտ մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել թեփի դեմ շամպուն։

 

  • Չոր շամպուն։ Եթե ամեն օր մազերը լվանալու հնարավորություն չունեք, չոր շամպուն օգտագործեք։

 

  • Բալզամներ և կոնդիցիոներներ։ Մեծ քանակով բալզամի օգտագործումը կարող է վատացնել իրավիճակը։ Քիչ քանակով բալզամ օգտագործեք, մի քսեք մազերի արմատներին։
  • Հականեխիչ՝ ձեռքերի համար։ Ձեռքերը վարակազերծելու համար նախատեսված միջոցներն ալկոհոլ են պարունակում, որը ոչ միայն պայքարում է միկրոբների դեմ, այլ նաև չորացնում է յուղը։ Մի փոքր քսեք ձեռքին, դրանով մերսեք գլխի մաշկը։