Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ինչպե՞ս թուլացնել աշխատանքային լարվածությունը և հոգնածության զգացողությունը

08 / 12 / 2021

Շոկոլադ

Դառը շոկոլադի մի կտորը կամ համեղ շոկոլադե կոնֆետը հաճույքի ու էներգիայի աղբյուր են: Շոկոլադի բաղադրության մեջ առկա կոֆեինը առույգացնում է, օգնում կենտրոնանալ, իսկ բարձր տրամադրությունը օգնում է հաղթահարել աշխատնաքային խնդիրներն ու խուսափել սթրեսային իրավիճակներից:

Պարզ ֆիզիկական վարժություններ

Ֆիզիկական ակտիվությունը նույնպես էներգիայով է լիցքավորում, հետևաբար լավ կլինի մտավոր աշխատանքը հաջորդել ֆիզիկականով: Կարող եք հասարակ վարժություններ կատարել` առաջ թեքումներ, ձեռքերի և ոտքերի պտույտներ, ձգումներ: Կարող եք կքանիստներ կատարել, կամ պարզապես քայլել միջանցքով:

Կարճատև քուն

Ուժերը վերականգնելու արդյունավետ մեթոդ է: 20 րոպե քունը օգնում է էներգիայով լիցքավորվել մի քանի ժամվա համար: 

Սենյակի օդափոխումը

Ընդմիջումը ամենահարմար ժամանակն է սենյակն օդափոխելու համար: Թթվածնի ներհոսքը օգնում է բարելավել գլխուղեղի աշխատանքը, կանցկացնի հօգնածությունը, կթարմացնի: Ձեզ ավելի հարմարավետ կզգաք, լավ կկենտրոնանաք և կլուծեք առաջադրված խնդիրները:        

Ընդմիջումներ

Անդադար կենտորնացած մնալն  անհնար է և հարկավոր էլ չէ: Այլ բաների վրա կենտրոնանալն էլ է հմտություն: 1-1.5 ժամ աշխատելուց հետո 5 րոպե ընդմիջեք և կզգաք , որ աշխատելը հեշտացել է: Ուժերը վերականգնվում են և երբեմն խնդրի լուծումն ինքն իրեն է հայտնվում: Կարևոր է միայն շեղվել համակարգչի էկրանից կամ աշխատանքային սեղանից, պատուհանից դուրս նայել, քայլել 5 րոպե և տարբերությունն ակնհայտ կդառնա: