Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

jpg
Տեսողություն

Կատարակտ

Կատարակտը >65%, կամ ավելի քան 22 միլիոն դեպքերում հանդիսանում է կուրության պատճառ, իսկ գլաւկոման՝ 6 միլիոնի դեպքում։

Կատարակտը դա բնածին և մանկական պաթոլոգիա է, որը իրենից ներկայացնում է բյուրեղային ոսպնյակի գոռշացում կամ պղտորում և հանդիսանում է ներարգանդային ինֆեկցիաների, մետաբոլիկ հիվանդությունների և գենետիկորեն փոխանցվող համախտանիշների հետևանք։ Կատարակտը հանդիսանում է մանկական և մեծահասակների կուրության հիմնական պատճառ, տարածվածությունը կրկնապատկվում է ամեն 10 տարին՝ 40 տարեկանից հետո։ Այդ պատճառով կատարակտը ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ։ Այսինքն, տարիքի հետ կատարակտի զարգացումը դառնում է ավելի հավանական։ Այնուամենայնիվ, մանկական կատարակտի բուժումը ստեղծում է մեծ ֆինանսական և էմոցիոնալ ծանրաբեռնվածություն, քանզի պահանջում է թանկարժեք ախտորոշում, երկարատև վերականգնում և վիզուալ օգնություն։ Բացի այդ, որոշ դեպքերում պացիենտների մոտ կատարակտի մանկաբուժական վիրահատության հետևանքով առաջանում է անդարձելի ամբլիոպիա, քանի որ կատարակտը արգելակում է տեսողության նորմալ զարգացումը վիրահատությունից առաջ։ Չնայած դիտվում է բուժման ընթացքի որոշակի առաջընթաց, կատարակտը այնուամենայնիվ գլոբալ խնդիր է ներկայացնում ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում։ Ներկայումս կատարակտի զարգացման ռիսկի ամենաարդյունավետ նվազեցումը ծխախոտի չօգտագործելն է, ինչպես նաև արևի (ՈՒՄ ճառագայթման) երկարատև ազդեցությունից խուսափելը։

Գլաուկոմա

Գլաուկոման աչքի բնածին մանկական պաթոլոգիա է, որը բնութագրվում է ներակնային ճնշման բարձրացմամբ։ Գլաուկոման առաջացնում է տեսադաշտի կորուստ, ինչպես նաև տեսողական նյարդի ատրոֆիա։ Վաղ ախտորոշումը և բուժումը անհրաժեշտ է, քանի որ այն առաջանում է ներակնային ճնշման մակարդակի փոփոխության հետևանքով։ Բացի այդ, գլաուկոմայի հստակ ախտորոշման մեկ այլ խնդիրը կայանում է նրանում, որ այդ հիվանդության առաջացումը պայմանավորված է չորս պատճառներով՝ 1) ներակնային գերճնշման բորբոքային համախտանիշ, 2) առաջային խցիկի անկյան փակում, 3) կորտիկոստերոիդներով առաջացած, 4) կառուցվածքային փոփոխություններով և խրոնիկ բորբոքումով պայմանավորված հետերոգեն մեխանիզմներ։ Ներկայումս, երեխաների մոտ մանկական գլաուկոմայի նշան է հանդիսանում ներակնային աչքի ճնշման 21 մմ֊ից բարճր ցուցանիշը։ Մանկական գլաուկոմայի առաջացմանը նպաստում է նաև կատարակտի վիրահատումը, ինչը տեղի է ունենում նորածին երեխաների մոտ 12.2%-ի և 10 տարեկան երեխաների մոտ 58.7%-ի մոտ

Ինֆեկցիաներ

Մանկական կուրության պատճար կարող են հանդիսանալ հղիության այնպիսի պայմանները, ինչպիսիք են բնածին կարմրախտի համախտանիշը և անհաս երեխայի ռետինոպաթիան։ Բորոտությունը և օնխոցերկոզը զարացող երկրներում առաջացրել են կուրություն մոտ 1 միլիոն անձանց մոտ։ Տրախոմայի հետևանքով կուրացած մարդկանց քանակը նվազել է 6 միլիոնից մինչև 1.3 միլիոն վերջին 10 տարիների ընթացքում։ Եղջերաթաղանթի կենտրոնական խոցը պատճար է հանդիսանում մոնոկուլյար կուրացման տարածմանը աշխարհում, միայն Հնդկաստանում տարեկան գրանցվում է կուրացման 850,000 դեպք։ Արդյունքում եղջերաթաղանթի սպիացումը հանդիսանում է կուրացման չորս պատճառներից մեկը ամբողջ աշխարհում։

Վնասվածքներ

Աչքի վնասվածքները հաճախակի պատահում են 30֊ից ցածր տարիքի անձանց մոտ և հանդիսանում են մեկ աչքի կուրության պատճառ։ Վնասվածքները և կատարակտը ախտահարում են աչքը, իր հերթին տեսողական նյարդի հիպոպլազյան ախտահարում են տեսողական նյարդաթելերը որոնք ուղարկում են ազդակներ աչքից դեպի գլխուղեղի հետին գալար, ինչը առաջացնում է տեսողության սրության անկում։

Ծոծրակային բլթի վնասվածքների հետևանքով առաջացած կեղևային կուրությունը աղավաղում է տեսողական նյարդից եկող ազդակների ճիշտ մեկնաբանումը։ Կեղևային կուրության ախտանիշները շատ անհատական են և խորանում են սթրեսի կամ հյուծվածության դեպքում։

Կուրացումը որոշ դեպքերում օգտագործվել է որպես վրեժխնդրության և խոշտանգումների գործիք, նպատակ ունենալով զրկելու անձին աշխարհի հետ փոխկապակցվելու, լիովին անկախ գործելու հնարավորությունից, գիտակցելու շրջապատող իրադարձություննրը։ Օրինակ կարող է ներկայանալ Էդիպի մասին պատմությունը, ով կուրացնում է ինքն իրեն, երբ գիտակցում է, որ կատարվել է իր մասին սարսափելի մարգարեությունը։ Հաղթելով Բուլղարացիներին, բյուզանդական կայսր Բարսեղ II֊ը նախկան ազատ արձակելը կուրացրել է 15000 բուլղար ռազմագերիների։ Ժամանակակից մեթոդներից է այլանդակելու մտադրությամբ թթվով։

Գենետիկական թերություններ

Ալբինիզմը հաճախ զուգորդվում է տեսողության կորստով, սակայն իրական կուրություն առաջանում է այդ հիվանդությամբ տառապող ոչ բոլոր անճանց մոտ։ Լեբերի բնածին ամավրոզը առաջացնում է բացարձակ կուրություն կամ տեսողության ծանր անկում վաղ մանկության շրջանում։ Մարդկային գենոմի քարտեզավորման ժամանակակից մեթոդների շնորհիվ հայտնաբերվել են գենետիկական հիվանդությունների հետևանքով առաջացած թույլ տեսողության կամ կուրության այլ արտահայտումներ։ Դրանցից է Բարդե֊Բիդլի համախտանիշը։

Թունավորումներ

Կուրությունը երբեմն առաջանում է դեղամիջոցների կիրառման հետևանքով։

Հայտնի լավագույն օրինակներից է մեթանոլը, որը այնքան էլ տոքսիկ չէ և առաջացնում է թույլ թունավորում։ Սակայն մեթանոլը տրոհվում է միջնալդեհիդի և մրջնաթթվի, որոնք կարող են առաջացնել ինչպես կուրություն, այնպես էլ այլ առողջական խնդիրներ՝ ընդհուպ մինչև մահ։

Այլ

  • Ամբլիոպիա. տեսողական խախտումերի կամ տեսողության կորստի կատեգորիա՝ պայմանավորված գործոններով, որոնք անկախ են զուգահեռ ընթացող աչքի հիվանդություններից կամ ռեֆրակիվ սխալներից։ Ամբլիոպիան դա մի վիճակ է, որի ժամանակ երեխայի տեսողական համակարգի զարգացումը չի ընթանում սովորական հունով՝ վաղաժամ ծնունդի, կարմրուկի, վիտամին A-ի պակասի կամ մենինգիտի հետևանքով։ Եթե վաղ հասակում երեխան չի ստանում համապատասխան բուժում, ամբլիոպիայի բուժումը հասուն տարիքում դառնում է անհնար, քանի որ վիրաբուժական միջամտության արդյունավետությունը նվազում է տարիքին զուգընթաց։ Ամբլիոպիան աշխարհում մեկ աչքի մանկական կուրության առաջատար պատճառներից է։ Լավագույն դեպքում (ինչը շատ հազվադեպ է տեղի ունենում) պատշաճ բուժում ստացած պացիենտի տեսողության սրությունը կարող է վերականգնվել մինչև 20/40:
  • Դիաբետիկ ցանցենախտ. դիաբետիկ ցանցենախտը շաքարախտի միկրոանոթային բարդություն է, որը կարող է առաջացնել տեսողության սրության անկման կամ կուրության։ Դիաբետիկ ցանցենախտը բնութագրվում է ապակենման մարմնի արյունահոսությամբ կամ ցանցաթաղանթի նուրբ անոթների այտուցովէ՝ պայմանավորված A1C-ի աճով, որը հանդիսանում է արյան գլյուկոզի մակարդակի չափանիշ։ Իրականում, A1C-ի աճի պարագայում, դիաբետիկ ցանցենախտի զարգացման ռիսկը շատ ավելի մեծ է, քան շաքարախտի հետ կապված նուրբ անոթների այլ բարդություններինը (օրինակ՝ խրոնիկ հիպերգլիկեմիա, դիաբետիկ նեյրոպատիա, դիաբետիկ նեֆրոպատիա)։ Չնայած այն փաստին, որ տեսողական խանգարումներ ունեցող 40 տարեկանից բարձր անձանց միայն 8%-ի մոտ է զարգանում դիաբետիկ ցանցենախտ, տվյալ աչքի հիվանդությունը 2002 թվականին կազմել է կուրության դեպքերի 17%-ը։
  • Դեգեներատիկ միոպիա
  • Retinitis pigmentosa
  • Անհասության ցանցենախտ. աշխարհում կուրության հիմնական պատճառներից է։ Հիվանդության ծանր ընթացքի հետևանքով կարող է տեղի ունենալ ցանցաթաղանթի շերտազատում, որը ուղեկցվում է տեսողության կորստով։ Բուժումը ուղղված է հիմնականում կանխարգելմանը՝ լազերայի եղանակով կամ Ավաստին (Bevacizumab) դեղամիջոցով։
  • Ուվեիտներ. 30 տարատեսակ ներակնային հիվանդություններից բաղկացած խումբ։ Գոյանում են վարակների, համակարգային հիվանդությունների, օրգան-սպեցիֆիկ աուտոիմուն հիվանդությունների, ուռուցքների կամ վնասվացքների հետևանքով։ Ուվեիտի սխալ ախտորոշումը և բուժոման բացակայությունը կարող են հանգեցնել տեսողության կորստի։ Հստակ ախտորոշման պատճառ է հանդիսանում այն, որ հաճախ աչքի բորբոքման պատճառները անհայտ են կամ բազմաշերտ։ Որպես հետևանք զարգացած երկրներում ուվեիտից տառապող մոտ 3–10%-ի, իսկ զարգացող երկրներում՝ 25%-ի մոտ սխալ ախտորոշման կամ դեղորայքի (հակաբիոտիկների կամ ստերոիդների) սխալ կիրառման հետևանքով դիտվում է տեսողության կորուստ։ Ուվեիտները բաժանվում են տեսակների. գրանուլոմատոզային կամ ոչ գրանուլոմատոզային առաջնակողային, միջային և հետմիջային կամ պանուվեիտ։ Այլ կերպ ասած՝ ուվեիտները դասակարգվում են համաձայն աչքում անատոմիական տեղադրության (օրինակ՝ ուվեալ ուղի, ցանցենի կամ ակնաբյուրեղ), ինչպես նաև ըստ ստեղծվող բարդությունների, որոնց հետևանքով գոյանում է կատարակտ, գլաուկոմա, ցանցենու վնասվածքներ, դեղին բծի տարիքային դեգեներացիա, դիաբետիկ ցանցենախտ։
  • Քսերոֆտալմիա. գոյանում է Վիտամին A-ի պակասի հետևանքով։ Աշխարհում այս հիվանդությամբ տառապող երեխաների քանակը հասնում է տարեկան 5 միլիոնի, 500,000-ի մոտ զարգանում են նաև եղջերենու վնասվածքներ, որոնք հիվանդների 50%-ի մոտ առաջացնում են կուրություն։