Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

jpg
Միզապարկի բորբոքում` ցիստիտ

Ցիստիտը (միզապարկի բորբոքում) միզարտադրության համակարգի տարածված հիվանդություն է, որը բնորոշ է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, և՛ երեխաներին:

Պատճառներ
Ցիստիտը առաջանում է, երբ վարակը թափանցում է միզապարկ: Հիվանդության առաջացմանը նպաստում են միզապարկի լորձաթաղանթը գրգռող գործոնները (մրսածություն, համեմունքների, ապուխտների, ալկոհոլի հաճախակի օգտագործում), ինչպես մաև փորկապությունը:

Պաթոգենեզ
Ցիստիտ հիվանդությանը բնորոշ է ցավոտ, հաճախակի, փոքր բաժիններով միզարձակումը: Ցավերը տարատեսակ են (կտրող, այրող, բութ), ուժեղանում են միզարձակման վերջում: Մեզում հայտնաբերվում են լեյկոցիտներ, Էրիթրոցիտներ, սպիտակուցներ:

Բուժում
Հիվանդության սուր շրջանում (որպեսզի հիվանդությունը չդառնա քրոնիկական) շատ կարևոր է բժշկի նշանակած բուժման լրիվ կուրս ընդունելը: Անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ, սննդում բացառել պահածոները, կծու կերակրատեսակները, համեմունքները, ապուխտները, ալկոհոլային խմիչքները, հետևել աղիքների ֆունկցիային: Հաճախ բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել առատ ըմպելիք` կաթով թեյ, տաք մրգաջուր, հանքային ջուր:

Կանխարգելում
Ցիստիտը կանխարգելելու համար հարկավոր է կանոնավոր պահպանել անձնական հիգիենայի կանոնները, կատարել սեռական օրգանների լվացումներ, ժամանակին բուժել բորբոքային հիվանդությունները: Ցանկալի է խուսափել մարմնի գերսառեցումից (սառը ջրով լողանալուց, տարվա եղանակին անհամապատասխան հագուստ կրելուց), պահածոների և չափից ավելի աղի սննդի հաճախակի օգտագործումից: