Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

jpg
Այրոց

Այրոց կամ այրուցք, կերակրափողի երկարությամբ այրման զգացում, որն ավելի է արտահայտվում ստորին հատվածում։

Այրոցի առաջացում

Այրոցն առաջանում է ստամոքսի թթու պարունակությունը կերակրափող ընկնելիս։ Նշանակություն ունեն նաև վերջինիս լորձաթաղանթի բարձր զգայնությունը, ստամոքսի ֆունկցիայի խանգարումը և այլ գործոններ։ Առավել հաճախ այրոց նկատվում է ստամոքսահյութի բարձր թթվայնության, երբեմն այդ հյութում աղաթթվի պարունակության նվազման կամ նույնիսկ բացակայության դեպքում։
Այրոցն ուղեկցում է ստամոքսի տարբեր հիվանդությունների (խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ), նկատվում է նաև լեղապարկի բորբոքման, ստոծանու ճողվածքի և այլ դեպքերում։

Պատճառ

Պատճառը որկորի մեջ թթու ստամոքսահյութ ընկնելն է, ինչպես և որկորի լորձաթաղանթի գերզգայուն դառնալը։ Առաջանում է ստամոքսի, տասներկումատնյա աղիքի խոցերի, լեղապարկի բորբոքումների, երբեմն հղիության ժամանակ։

Բուժում

Բուժումը պետք է ուղղված լինի հիմնական հիվանդության վերացմանը։ Հիմնային միջոցների երկարատև, անկանոն օգտագործումը կարող է վնասակար լինել։ Դրանք հարկավոր է ընդունել բժշկի խորհրդով։ Սննդի օրաբաժնից պետք է հանել կծու և տապակած ուտելիքները։