Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

jpg
Ակնե

Ակնեն ամենատարածված մաշկային հիվանդություններից է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հոգեբանական խնդիրների և անինքնավստահության։ Ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ գոյություն ունեն նորագույն մեթոդներ՝ այս հիվանդության կանխարգելման համար։


Հակիրճ․ ի՞նչ է ակնեն

Ակնեն մաշկի քրոնիկ, բորբոքային հիվանդություն է։ Հիմնականում տեղակայվում է դեմքի, պարանոցի և մեջքի հատվածում։ Ակնեն պայմանավորված է ճարպագեղձերի գերֆունկցիայով, դրանց ծորանների խցանմամբ։ Ճարպարտադրությունը հիմնականում ակտիվանում է անդրոգենների կոնցենտրացիայի բարձրացման հետևանքով: Գերճարպարտադրման դեպքում դիտվում է եղջերացման ուժեղացում` մասնավորապես ճարպագեղձերի ծորանների և բացվածքների շրջանում՝ ինչն էլ բերում է ճարպագեղձերի փակման և կոմեդոնների առաջացման, որոնց մի մասը հետագայում՝ բակտերիաների միացման ու բազմացման արդյունքում ձևափոխվում է պապուլաների, պուստուլների և կիստաների։ Պաշարված ճարպագեղձում շարունակվում է ճարպի արտադրությունը՝ միաժամանակ տեղի ունենալով ճարպի քայքայում, ինչն էլ ստեղծում է հիանալի սննդային միջավայր միկրոբների համար։ Ակնեի առաջացմանը նպաստող գործոններն են․

• մաշկի յուղոտ տիպը
• հորմոնալ խանգարումները
• մաշկի աղտոտումը փոշով և քսուքներով
• ժառանգական նախատրամադրվածությունը
• հոգեբանական խնդիրները՝ սթրեսը և դեպրեսիան

Թերապևտիկ արդյունքի հասնելու համար միջամտությունների քանակը որոշվում է անհատական: Ըստ գործող փաթեթի՝ Frozen C սարքավորմամբ, կրիոթերապիայով ակնեի համալիր բուժումը ներառում է 6 միջամտություն։

Ակնեի պատճառները
Ակնեի առաջացմանը նպաստող պատճառներ կարող են լինել հորմոնալ ֆոնի խանգարումը, իմունիտետի թուլացումը, սթրեսները, գերկերատոզը, մարսողական համակարգի օրգանների տարատեսակ հիվանդություններ, դիսբակտերիոզը: Պատճառ կարող է դառնալ նաև մարդու ճարպագեղձերի չափազանց ակտիվ աշխատանքը, բորբոքային գործընթացները, մարդու մաշկի միկրոֆլորայի առանձնահատկությունները: Արտաքին գործոնները կարող են նույնպես ակնե առաջացման պատճառներ դառնալ, շոգի և խոնավ կլիմայի ազդեցությունը, արևային ճառագայթումը, սոլյարիների ակտիվ այցելությունները, բշտիկների ինքուրույն հեռացման փորձերը, չափազանց մաքրասիրությունը կամ մոլի մաքրասիրությունը, որոշ դեղորայքի կողմնակի հետևանքները:

Ակնեի ախտանշանները
Ակնե ախտանշաններ են հանդիսանում սև կամ սպիտակ կորյակների տեսքով մաշկի ցանը, կոմեդոնների, թարախային պարունակությամբ կիստայանման կարծր գոյացությունների առաջացումը: Ցանն ուղեկցվում է ցավով, քորով, կարմրությամբ և ախտահարված հատվածի այտուցվածությամբ:

Ակնե ախտորոշումը
Բժիշկ-մաշկաբանն անցկացնում է պացիենտի զննում, անամնեզի հավաքագրում, հարցազրույց: Ակնեի կլինիական պատկերը բավականին բնորոշող է: Կարևոր է ակնեի առաջացման պատճառները հասկանալը, հաճախ բժիշկն ուղղորդում է անհրաժեշտ լաբորատոր մի շարք հետազոտությունների:

Ակնեի բուժումը
Ակնեի բուժումն անհրաժեշտ է իրականացնել համակարգային, համադրելով դեղամիջոցային բուժումը սարքավորումային մեթոդիկաների, սննդային վարքի և հորմոնալ ֆոնի կարգավորման հետ: